Թուրքական ռադիոն հայկական հաղորդում է ունենալու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2012 22:06

«Hyetert»-ը գրում է, որ «Açık» թուրքական ռադիոն նոր եթերաշրջանում «Բաց ամսագիր» հաղորդման շրջանակներում նոր ծրագիր է սկսել, որը վարելու են Եթվարթ ու Փայլին Թովմասյանները: Հաղորդման ժամանակ ներկայացվելու են հայ գրականության ներկայացուցիչների ստեղծագործությունները, որոնք վերցված են 1912 թվականին Սարգիս Սրենցի կողմից գրված և վերջերս «Aras» հրատարակչության կողմից լույս ընծայված «Հայ գրականության նմուշներ» գրքից: Այս գրքում տեղ են գտել Գրիքոր Զոհրապի, Ավետիք Իսահակյանի, Ավետիս Ահարոնյանի և մի շարք այլ նշանավոր գրողների ստեղծագործություններ:
Հաղորդման ընթացքում կնթերցվեն նաև հայ ժամանակակից գրականության նմուշներից, որոնք թուրքերեն են թարգմանվել: Հաղորդումը առաջին անգամ եթեր է դուրս եկել նոյեմբերի 1-ին:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply