Ադրբեջանում ավելացնում են տուգանքների չափը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 3, 2012 15:47
Ադրբեջանի մեջլիսը հաստատել է չթույլատրված հանրահավաքներ անցկացնելու համար տուգանքների չափերը բարձրացնելու նոր օրինագիծ: Նոր ընդունված այդ օրենքը առաջացրել է ընդդիմության դժգոհությունը:
Նոյեմբերի 2-ին այդ երկրի ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերի միավորող «Հասարակական պալատ» կազմակերպության նախաձեռնությամբ խորհրդարանի առջև նոր օրենքի դեմ կայացել է բողոքի ակցիա, որի ընթացքում տեղի են ունեցել ոստիկանության հետ բախումներ:
«Թուրան» գործակալության հաղորդմամբ ցույցի 12 մասնակից ենթարկվել են վարչական պատասխանատվության:
«Փաստինֆո»
Դիտվել է 930 անգամ:





Facebook
Tweet This