Հնարավոր է, որ Թուրքիան մասնատվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2012 15:41

«CNN Türk» ալիքով հեռարձակվող «Ի՞նչ է լինում» հաղորդման հյուր թուրք նշանավոր ռեժիսոր և դերասան Մուսթաֆա Ալթընօքլարը նշելով, որ Թուրքիան պետք է ֆեդերատիվ համակարգին անցնի, ասել է, որ Թուրքիան ամենաքիչը յոթ ֆերդերացիայի պետք է բաժանվի: Նա նշել է նաև, որ առաջին հերթին քրդերով բնակեցված շրջանները անպայմանորեն պետք է ֆեդերատիվ բնույթ ստանան և լինեն ինքնավար: Հետաքրքրական է, որ Թուրքիայի մասնատման մասին վերջերս շատ է խոսվում: Այսպես օրերս այդ մասին թուրքական «Milliyet»-ին տված հարցազրույցում հայտարարել է նաև քրդամետ Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության պատգամավոր, հայտնի քուրդ գործիչ Շերաֆեթդին Էլչին: Նա, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «Ինչպե՞ս եք պատկերացնում Թուրքիայի ապագան առաջիկա 10 տարում» ասել է, որ Թուրքիան կմասնատվի, երկիրն աստիճանաբար դեպի մասնատում է գնում:

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply