Հովհաննես Գոհարյանը` Բելառուսի սուպերգավաթակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 9, 2010 13:17

Բելառուսի ԲԱՏԷ ֆուտբոլային ակուբը, որի կազմում հանդես է գալիս այդ մարզաձևի Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը, դարձավ Բելառուսի սուպերգավաթակիր: Մինսկում կայացած վճռական խաղում պատվավոր ավարը վիճարկեցին Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ–ն և գավաթակիր «Նաֆթանը»։ Խաղի հիմնական ժամանակում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0: Իսկ հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հստակ իրացրին  ԲԱՏԷ–ի ֆուտբոլիստները: Գոհարյանը հանդիպման ընթացքում խաղընկերոջը փոխարինել էր 55-րդ րոպեին։ Հավելենք, որ  որպես պարգև  Բելառուսի սուպերգավաթակիր թիմը ստացավ 15 հազար դոլար:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply