Կրեստովը երգեց իր երգը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 3, 2012 14:35

Մոսկվայի մարզի Խիմկինի քաղաքային դատարանը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտել երգիչ Իգոր Կոնդրատևին /բեմական անունը՝ Կոնստանտին Կրեստով/:

Դատաքննության ընթացքում նա ընդունել է սեռական հիմքի վրա կատարած իր մեղքը:

Սա այս գործով նրա նկատմամբ երկրորդ քննությունն է: Նախկինում Խիմկինի քաղաքային դատարանը Կրեստովին դատապարտել էր ՌԴ քրեական օրենսգրքի «բռնաբարության» և «սեռական բնույթի բռնարարքներ՝ ուժի կամ այն կիրառելու սպառնալիքի» հոդվածների հատկանիշներով և սահմանել 2 տարի 4 ամիս ազատազրկում՝ ընդհանուր ռեժիմի գաղութում:

Այս գործը մեծ արձագանք ստացավ ԶԼՄ-ներում և հասարակության մեջ պատժի այդքան փոքր ժամկետ սահմանելու կապակցությամբ: Նշված ազատազրկման հաշվի մեջ հաշվակցվել էր նրա անցկացրած ժամկետը քննչական մեկուսարանում, իսկ դա նշանակում էր, որ նա կարող էր ազատ արձակվել մի քանի օր հետո:

Ավելի ուշ Մոսկվայի քաղաքային դատարանը այդ դատավճիռը համարեց անօրինական և այն չեղյալ հայտարարեց:

Քննության տվյալներով, 2010թ.-ին երգիչը 16 ամյա աղջկան խաբեությամբ նստեցրել էր մեքենան, իսկ հետո վախեցնելով իր կապերով և աղջկա ծնողներին վնաս պատճառելու սպառնալիքներով, կատարել սեռական բնույթի բռնարարքներ: Բացի այդ, նրա վրա է հաստատվել երիտասարդ մեկ այլ աղջկա բռնաբարելու այլ դրվագ նույնպես:

Նշենք, որ երգիչը փորձել է խելագար ձևանալ, սակայն դատարանը նրան առողջ է ճանաչել:

«Փաստինֆո»

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply