Էրդողանի մեկնաբանությունները Սիրիայի վերաբերյալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2012 14:27

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին Սիրիայում գոյություն ունեցող իրադրության վերաբերյալ: Մասնավորապես Ասադի մասին Էրդողանը ասել է. «Ինչպես երևում է Ասադը իր մեկուսացված աշխարհում է ապրում: Նա ասում է, թե կարող է հաջողության հասնել, սակայն եթե հայացք նետենք քաղաքական պատմության վրա, ապա կտեսնենք, որ ոչ մի կառավարություն չի կարող պահպանել իր իշխանությունը ժողովրդի կամքին հակառակ»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում «TRT»-ն:
Վարչապետը նաև հայտարարել է, որ Սիրիայում ներկայիս ռեժիմը ունի միայն ինքնաթիռներ և ուղղաթիռներ, որոնք հարվածներ են կատարում սեփական ժողովրդի վրա: «Ամենածայրահեղ դեպքում հավանաբար հրթիռներ և քիմիական զենք կօգտագործենք: Սակայն մարդկությունը չպետք է դա թույլ տա»,-ընգծել է Էրդողանը:

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply