Սիրիայում բռնությունը չի դադարում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 3, 2012 14:25
Սիրիացիները ստիպված են լքել իրենց տները և անցնել Թուրքիա երկրի հյուսիսում շարունակվող բախումների պատճառով: Սիրիայի 80 քաղաքացի, որոնց թվում 6 գնդապետ, 3 փոխգնդապետ Հաթայի շրջանի սահմանն անցնելով Թուրքիա են մտել: «TRT»-ը հայտնում է, որ սահմանն անցած սիրիացի փախստականներից 22-ը վիրավոր են, իսկ 58 մարդ, որոնց շարքում են նաև զինծառայողները և նրանց ընտանիքները, տեղավորվել են Ափայդընում գտնվող վրանային քաղաքում:
Վիրավոր սիրիացիները ուղղարկվել են Հաթայի շրջանի հիվանդանոցներ, նրանցից 3-ը, չնայած գործադրված ջանքների, մահացել են:
Դիտվել է 755 անգամ:





Facebook
Tweet This