Թուրգութ Օզալի թունավորման մասին լուրերը հերքվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2012 13:06

Երեկ թուրքական «Bugün» թերթը տեղեկություն էր տարածել այն մասին, թե Թուրքիանի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի արտաշիրիմման ժամանակ վերցված նմուշի ուսումնասիրման արդյունքում թույն է հայտնաբերվել: Սակայն այսօր թուրքական թերթերը գրում են, որ այդ լուրերը հերքվել են:
Մասնավորապես «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ դատաբժշկական քննության կենտրոնի նախագահ Հալուք Ինջեն լրագրողներին հայտնել է, որ ներկայումս հետազոտական աշխատանքները դեռ շարունակվում են, շուտով պատրաստ կլինի արտաշիրիմման արդյունքների մասին զեկույցը, որը ուղղարկվելու է Անկարայի գլխավոր դատախազություն, որն էլ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Ինջեն նշել է, թե իր համար բացարձակ անհասկանալի է, թե ինչպես են որոշ ԶԼՄ-ներ թույնի հայտնաբերման մասին լուրեր տարածել ,այն դեպքում, երբ ոչ մի թույն էլ չի հայտնաբերվել: Սակայն այսօր թուրքական «Yeni şafak»–ը գրում է, թե թույն այնուամենայնիվ հայտնաբերվել է, սակայն այն ոչ թե ստրիխնին է եղել, ինչպես նախապես նշվել էր, այլ մեկ ուրիշ օտար նյութ:

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply