Ստամբուլում սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2012 13:02

Թուրքական «Haberler»–ը տեղեկացնում է, որ երեկ գիշերը Ստամբուլի Բաղջըլար թաղամասում սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել: Տղամարդը, հոգեկան անհավասարակշիռ վիճակում կրակել է կնոջ, 7 երեխաների և իր եղբոր վրա: Վերջին փամփուշտն էլ իր գլխին է կրակել: Թաղամասի անվտանգության ծառայությունը ահազանգ ստանալով դեպքի վայր է ժամանել և հայտնաբերել է երեխաներից 3-ի և հանցագործի եղբոր դիակները:
Մյուս տուժածներն էլ, որոնց վիճակը շատ ծանր է եղել, տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Բժշկական հսկողության տակ վերցված երկու երեխա, չնայած բոլոր ջանքերի, նույնպես մահացել են: Հիվանդանոցում արձանագրվել է, որ հանցագործ հոր ուղեղը արդեն մահացած է: Մյուս վիրավորների վիճակը շարունակում է մնալ ծանր:

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply