Թուրքիայում ալևիների կոտորածի մասին ֆիլմ է նկարահանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2012 12:59

   Լսարանի կողմից մեծ հավանության արժանացած  թուրքական «Երկու լեզու, մեկ ճամպրուկ» ֆիլմի ստեղծագործական խումբը Օրհան Էսիքյոյի և Օզգյուր Դողանի գլխավորությամբ նոր ֆիլմ է նկարահանել, որը օրերս հանձնվել է կինոսերների դատին: Օրհան Էսիքյոյը «Հորս ձայնը» ֆիլմի ստեղծման ժամանակ որպես ղեկավար ընտրել է Զեյնել Դողանի, ում ընտանիքի պատմության հիման վրա էլ նկարահանվել է ֆիլմը: Այս մասին գրել է թուրքական «Radikal»-ը:

«Հորս ձայնը» ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, ով լսելով ներկայումս մոռացված ձայնասկավառակները, որը իր հայրն էր թողել, սկսում է ճանապարհորդել իմանալու համար իր հոր և արմատների մասին: Դրանով իսկ բացահայտվում է մի կողմից երիտասարդի կյանքի ներքին խորը շերտերը, իսկ մյուս կողմից Թուրքիայի պատմության կարևոր էջերից մեկը հանդիսացող Մարաշի կոտորածի դեպքերը:

Մարաշի կոտորածը տեղի է ունեցել 1978 թվականի դեկտեմբերի 19-ին և 26-ին, որն ուղղված էր ալևիների դեմ: Երկու օր տևած կոտորածների արդյունքում 150 ալևի էր սպանվել, նրանց պատկանող 200 տուն այրվել էր, մոտ 100 աշխատատեղ ավերվել էր: Համարվում է, որ այս դեպքը 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման պատճառներից մեկը հանդիսացավ:

«Հորս ձայնը» ֆիլմը, որը նկարահանվել է գլխավոր հերոս Զեյնել Դողանի հոր թողած ձայնասկավառակների հիման վրա, «Ոսկե ընկույզ» միջազգային կինոփառատոնում արժանացել է լավագույն ֆիլմ մրցանակին:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply