Եղունգներ կրծելը հոգեկան խանգարում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 3, 2012 12:50
Բոլորս հաճախակի ենք ականատես լինում եղունգների կրծոտման, մազերը մատների կամ էլ ինչ որ բանի շուրջ ոլորելու երևույթին:
ԱՄՆ-ի հոգեբանները վստահաբար ասում են. առաջին հայացքից անվնաս այս սովորութոյւնները կարող են վկայել հոգեկան խախտումների առկայության մասին:
Մեկ այլ հիվանդագին սովորություն` սեփական գլխից սեփական մազերը պռճոկելը ունի մեկ այլ անուն` տրիխոտիլամոլություն:
Հայտնի հոգեբան Ռոբերտ Կապլանի հայտարարության համաձայն, այս հատկությունները հավասարարժեք են կպչուն մտքերի վիճակներին, իսկ մեկ այլ մասնագետ, Քերոլ Մեթյուզն այս վիճակը հոգեկան խանգարում է անվանում, եթե դրանից մարդը տուժում է:
Այս խանգարմանը բնորոշ են վախերը, որոնցից ամենատարածվածը թերևս հաճախակի ձեռքերը լվանալն է. մարդը լվացվում է հաճախակի, վախենալով, որ կարող է հակառակ պարագայում, վարակվել ինչ որ վարակիչ հիվանդությունով:






Facebook
Tweet This
Email This Post
