Հայաստանի շախմատիստներն առաջատարների խմբում չեն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 9, 2010 13:12

Խորվաթիայի Ռիեկա քաղաքի մարզապալատում անցկացվող շախմատի  Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնություններում կայացած  երեք տուրերից հետո մեր երկրի ներկայացուցիչներն առաջատարների խմբում չեն: Այսուհանդերձ, պայքարն դեռ առջևում է և Հայաստւանի շախմատիստները և շախմատիստուհիները կարող են բարելավել մրցաշարային իրենց դիրքերը:  Մասնավորապես, Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան  Պետրոսյանն ու Լիլիթ Գալոյան վաստակել են 2,5-ական միավոր և կես «քայլով»  ետ մնում մրցաշարային աղյուսակը գլխավորող շախմատիստներից և շախմատիստուհիներից: Իսկ 3-ական միավորով տղամարդկանց մրցաշարում առջևում են Արկադի Նայդիչը, Ֆրանցիսկո Վալեխոն, Բահադուր Ջոբավան, կանանց մրցաշարում` Մոնիկա Սոչկոն, Քեթևան Արախամիան:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply