Արտահերթ ընտրություններ երկու համայնքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 3, 2012 11:21

Նոյեմբերի 4-ին տեղի կունենան Արագածոտն մարզի Հակո համայնքի ավագանու անդամի և Արարատ մարզի Նոյակերտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Նոյակերտի գյուղապետի պաշտոնին հավակնում է երկու ինքնաառաջադրված թեկնածու` գյուղապետի օգնական, ՀՀԿ անդամ Հովհաննես Խոսրովի Հարությունյանը և Նոյակերտի դպրոցի զինղեկ, անկուսակցական Յուրիկ Խոսրովի Հարությունյանը:

Նշենք, որ կառավարության սեպտեմբերի 6-ի որոշմամբ Նոյակերտի գյուղապետ Կնյազ Սահակյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին` նրա մահվան հիմքով: Կ. Սահակյանը գյուղապետ էր ընտրվել 2011 թ.-ի մարտի 20-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: 2012 թ.-ի օգոստոսի 6-ին նա մահացել է:

«Փաստինֆո»

Դիտվել է 681 անգամ:
Print Friendly

Leave a Reply