ՃՏՊ Նոր Խարբերդ գյուղի մանկատան մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 3, 2012 11:18

Այսօր՝ ժամը 08.52-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի մանկատան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է բուժօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ՄԵՐՍԵԴԵՍ ML600» մակնիշի 58 NM 555 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Վ. Շահինյան ծնված 1967թ.): Վերջինս էլ վրաերթի է ենթարկել 1991թ. ծնված Լուիզա Բաղրամյանին, 1991թ. ծնված Զավեն Բաղջյանին և 1966թ. ծնված Վարուժան Շահինյանին:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, Լ. Բաղրամյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Վ. Շահինյանը և Զ. Բաղջյանը տեղափոխվել են Մասիս քաղաքի ԲԿ: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

«Փաստինֆո»

Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply