Պերմում ավտոմեքենան ասֆալտի տակ է անցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2012 11:20

Մեքենան վարորդի հետ միասին ասֆալտի տակ է անցել Պերմի Լեոնով և Բելյաև փողոցների հատման տեղում: Renault Symbol մեքենայի տակ փոս է գոյացել ու ավտոմեքենան ընկել է այդ փոսը: Տեղ հասած օպերատիվ աշխատողներն ամբարձիչի օգնությամբ հանել են և մեքենան , և վարորդին, որը, բարեբախտաբար, չի տուժել: Վարչության ներկայացուցիչը ճշտել է, որ ներկա դրությամբ անցքի իրական չափսերն անհայտ են: Իսկ սոցցանցերում տեղադրված լուսանկարներում երևում է, որ ավտոմեքենան ամբողջությամբ էր գետնի տակն անցել:

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply