Ջամայկայում համալսարանի պահակները ծեծել են համասեռականին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 3, 2012 11:09
Ջամայկայի համալսարանի ղեկավարությունը սկսել է այս գործի հետաքննությունը:
Տեսագրության համաձայն, զայրացած ամբոխը հետապնդել է տղամարդուն, որը փորձելով պաշտպանվել նրանցից, մտել է համալսարանի պահակակետ: Սակայն, նրան պաշտպանելու փոխարեն, պահակախումբը մի լավ ծեծել է տղամարդուն:
Համալսարանի ղեկավարությունը քննադատել է կատարվածը, իսկ պահակներին ազատել աշխատանքից:
Իսկ ամենի պատճառն այն է, որ Ջամայկայում համասեռականությունը հանցագործություն է համարվում: Իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս են այս երկրում սեռական փոքրամասնությունների նկատմամբ կատարվող բռնությունների կապակցությամբ ձայն բարձրացնում:






Facebook
Tweet This
Email This Post
