Դավիթ Նալբանդյանի կարևոր հաղթանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 9, 2010 13:04

Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականը 3:2 հաշվով առավելության հասավ Շվեդիայի ընտրանու նկատմամբ: Ընդ որում, արգենտինացիներին հաղթանակը պարգևեց Դավիթ Նալբանդյանը, ով հաջողության հասավ վճռական` հինգերորդ մրցամարտում: Նալբանդյանի հակառակորդը Անդրեաս Վինչիգուերան էր: Հայ թենիսիստն առավելության հասավ 3:1 (7:5,6:3, 4:6, 6:4) հաշվով: Մրցամարտը լարված էր և շարունակվեց 2 ժամ 35 րոպե: Արգենտինայի ներկայացուցիչների հաջորդ մրցակիցը Ռուսաստանի հավաքականն է: Ռուսաստան-Արգենտինա հանդիպումը կկայանա հուլիսին Մոսկվայում:

Դիտվել է 1464 անգամ:
Print Friendly

Leave a Reply