25 մլն ամերիկացի քվեարկել է ժամկետից շուտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2012 10:30

34 նահանգներից 25 մլն ամերիկացի օգտվել է ԱՄՆ նախագահի ընտրություններին  ժամկետից շուտ քվեարկելու իրավունքից:

Փորձագետներին ամենաշատը հետաքրքրել են “վիճելի նահանգները”, որտեղ նախընտրական մրցավազքի ճակատագիրը դեռևս պարզ չէ. այս կարգում շատ ակտիվ է Ֆլորիդան, որտեղ քվեարկել է 3,5 մլն ամերիկացի, երկրորդ տեղում Հյուսիսային Կարոլինան է` 2,5 մլն-ով, իսկ երրորդ տեղում  Կոլորադոն է` կես մլն-ով: Օհայո նահանգում քվեարկել է 1,3 մլն մարդ. ու ձայների 23%-ի հաշվարկով 62:35, առաջատար է  գործող նախագահը: Բացի այդ, ինչպես նշել է Օբամայի  նախընտրական շտաբի մամլո քարտուղարը, դեմոկրատներն ավելի ակտիվ են, քան հանրապետականները:

Հոկտեմբերի 25-ին Չիկագոյում, Բարաք Օբաման դարձավ առաջին նախագահը, որը օգտվեց ժամկետից շուտ քվեարկելու իրավունքից:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply