Կհայտարարագրվեն բոլոր պետական չինովնիկների եկամուտներն ու ծախսերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 3, 2012 9:26
ՌԴ պետդուման մինչև նոյեմբերի 23-ը երրորդ վերջնական ընթերցմամբ կընդունի չինովնիկներին ոչ միայն սեփական եկամուտների այլև ծախսերի հայտարարագրումը պարտավորեցնող նախագահական հակակոռուպցիոն օրրինագծերի փաթեթը: Այսօր լրագրողներին այդ մասին ասել է ՌԴ դումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավար, խորհրդարանի ներքին պալատի փոխխոսնակ Անդրեյ Վորոբյովը:
«Դրանով կոռուպցիայի դեմ պայքարում կկատարվի կարևոր քայլ: Ամեն ինչ պետք է լինի պարզ, ինչպես ձեռքի ափի մեջ»,- նշել է նա:
Վորոբյովը ճշտել է, որ պետական ծառայողների եկամուտներն ու ծախսերի հավաստիությունը վերահսկող հանձնաժողովի մասին նախագահական նախաձեռնություններից հետո, «նման այն մեկին, որը Պետդումայում գլխավորում է Վլադիմիր Վասիլևը», պետք է գործեն նաև ՌԴ-ի բոլոր տարածաշրջաններում, «իշխանական յուրաքանչյուր կառույցում»:
Վորոբյովը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 7-ին Պետդումայում կընթանան խորհրդարանական լսումներ՝ նվիրված քրեական օրենսգրքի 159 /խարդախությունը սահմանող/ հոդվածում ՌԴ Գերագույն դատարանի նախաձեռնած փոփոխության 2-րդ ընթերցմանը: «Մենք պետք է դեռևս ԽՍՀՄ-ում մշակված նորմերը համապատասխանեցնենք ժամանակակից պահանջներին, անել այնպես, որ բացառվեն բոլոր տեսակի չարաշահումները», նշել է «եդինառոսսերի» խորհրդարանական ղեկավարը:
Այդ առումով նա տեղեկացրել է, որ արդեն պատրաստ են շտկումները, որոնք նախատեսում են, որ խարդախության վերաբերյալ մեղադրանքները պետք է հարուցվեն միայն տուժածների դիմումների հիման վրա, բացառությամբ պետական հաստատությունների և մունիցիպալ իշխանության ոլորտների: Բացի այդ, առաջարկվում է ներդնել իրավապահ մարմինների աշխատակիցների պատասխանատվություն քրեական օրենսգրքի 159 հոդվածով՝ սուտ հետապնդումներ իրականացնելու համար:
«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ փոխխոսնակը հույս է հայտնել, որ 159 հոդվածի նոր խմբագրությունը Պետդումայի կողմից կընդունվի մինչև դեկտեմբերի 1-ը:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
