TTU. Իսրայելը շարունակում է անօդաչու թռչող սարքեր վաճառել Ադրբեջանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2012 21:59

Իսրայելը շարունակում է Ադրբեջանին իսրայելական ռազմական տեխնիկա, այդ թվում անօդաչու թռչող սարքեր վաճառել: Այս մասին գրում է ֆրանսիական TTU տեղեկատվական կայքը:

Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, իսրայելական մոտ 100 անօդաչու թռչող սարք ունի, որոնք օգտագործվում են Հայաստանի հետ սահմանին լրտեսական առաքելությունների համար: Դրանցից մեկը խփվել է հայկական ուժերի կողմից: Հայաստանը պնդում է, որ անօդաչու թռչող սարքեր մի քանի անգամ նկատվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ ադրբեջանական դիվերսիոն գործողություններից առաջ: Միջազգային դիտորդների կարծիքով, այդ գոտում տիրող իրավիճակը առանձնապես պայթյունավտանգ է եւ սպառնում է վերածվել նոր պատերազմի:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply