ՀՀԿ-ում հաստատվել է, թե ով է նախագահական ընտրություններում ղեկավարելու Սերժ Սարգսյանի շտաբը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2012 21:47

2013թ-ի նախագահական ընտրություններում նախագահ, ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը ղեկավարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջարկել է Սերժ Սարգսյանը եւ, որոշումն ընդունվել է միաձայն:

Նրա խոսքով, նիստում քննարկվել են ներկուսակցական եւ կազմակերպչական հարցեր: «Մինչեւ նոյեմբերի 15-ը մենք կավարտենք ՀՀԿ համագումարի պատվիրակների ընտրությունը: Այս պահին շուրջ 40 տոկոս պատվիրակներ ընտրվել են դեկտեմբերի 15-ի համագումարի համար: Մինչեւ նոյեմբերի 15-ը գերթե բոլոր պատվիրակները կընտրվեն: Կունենանք ամբողջական պատկերը, ովքեր կմասնակցեն դեկտեմբերի 15-ի կուսակցության համագումարին, որտեղ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրվի ՀՀ նախագահի թեկնածու»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:

Հ.Գ. ՀՀԿ Գերագույն մարմնի նիստը վարում էր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply