Թունավոր ձուկը արդեն կարելի ազատ գնել Ճապոնիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2012 20:20

Աշխարհի ամենավտանգավոր դելիկատեսը ֆուգու ձուկը Ճապոնիայի մայրաքաղաքում կսկսի ազատ վաճառվել: Նախկինում Տոկիոյում այդ ձկան վաճառքի վրա  խիստ սահմանափակումներ կային: Այժմ քաղաքապետարանը սպառողների  ճնշման  տակ գնացել է զիջումների: Պատվիրել կարելի է հատուկ համացանց կայքի  միջոցով:

Սակայն իշխանություններն զգուշացնում են, որ ձուկը մաքրել և կտրտել կարող են միայն լիցենզավորված մասնագետները:Ֆուգուն պարունակում է նյարդա-կաթվածաբեր թույն`տետրոդոտոկսին: Դրա թափանցումը օրգանիզմ 60% -ով ավարտվում է մահով: Թունավոր են ձկան կաշին և փորոտիքը: Մաքրելուց հետո այդ մնացորդները անհրաժեշտ է  առանձին փաթեթավորել մնացած աղբից:  Ամեն տարի թունավորումից մահացել են մի քանի տասնյակ “ճապոնական ռուլետկա” խաղի սիրահարներ, դրանք հիմնականում այն մարդիկ են, որորք իրենք են պատրաստել թունավոր ձուկը:  Իշխանություններն հույս ունեն, որ այժմ, երբ ֆուգուն հասանելի է, այն մաքրել ցանկացողների թիվը կպակասի:

Դիտվել է 1601 անգամ:
Print Friendly

Leave a Reply