Քաղաքապետ Տարոն մարգարյանը մասնակցել է”Նայիր աշխարհին իմ գույներով” ցուցահանդեսի բացմանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 2, 2012 19:03

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է Անուշ Հովհաննիսյանի”Նայիր աշխարհին իմ գույներով” խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսը կազմակերպվել և անցկացվել է քաղաքապետի անմիջական աջակցությամբ։
Գրաֆիկա, գծանկար, բնանկար, նատյուրմորտ, վիտրաժ, բատիկա և կերամիկա․ ներկայացված տասնյակ գործերում արտահայտելով իր հոգու վառ գույները՝ հեղինակը ջանացել է դիտողին փոխանցել բացառապես դրական լիցքեր։
Շրջելով ցուցասրահում և ծանոթանալով աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը շնորհավորել է երիտասարդ նկարչուհուն, մաղթել ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։
Շնորհակալություն հայտնելով աջակցության համար` Անուշ Հովհաննիսյանը նշել է, որ իր և երիտասարդ այլ նկարիչների համար անչափ կարևոր է նման վերաբերմունքը և այն լրացուցիչ խթան է նոր գործերի ստեղծման համար։
Անուշը, ի նշան երախտիքի, իր վերջին կտավներից մեկը սիրով նվիրել է Երևանի քաղաքապետին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply