ԱԺ նախագահը ինքնաթիռում տեղ է առաջարկել Ռոբերտ Քոչարյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2012 16:35

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց այն տեղեկությունը, որ Չեխիայի Հանրապետություն պաշտոնական կատարած այցից հետո վերադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նույն ինքնաթիռով:
Ես նստած էի ինքնաթիռում, երբ ներս մտավ պարոն Քոչարյանը, և, որտեղ որ նստած էր Զաքարյան Արտակը, ես, հարգելով մեր երկրի երկրորդ նախագահին, ես տեղ առաջարկեցի ու պարոն Քոչարյանը նստեց մեր կողքը”,-ասաց ԱԺ նախագահը` նշելով, որ իրենք այդ ընթացքում խոսել են միայն Չեխիա կատարած իր այցի մասին առանց որևէ ներքաղաքական թեմայի:
Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք պայմանավորված էր իր և Քոչարյանի հանդիպումը նույն ինքնաթիռում, Հ. Աբրահամյանը հումորով պատասխանեց. “Ոչ, իմ և Ռոբերտ Քոչարյանի միջև որևէ պայմանավորվածություն չի եղել: Իմ կարծիքով դա լավ ձևաչափ չէ` պայմանավորվել ինքնաթիռում հանդիպել: Խորհուրդ կտայի, որ նման պայմանավորվածություն դուք էլ չունենաք ապագայում”:
ԱԺ նախագահը նաև անդրադարձավ վարչապետ Սարգսյանի` վերջերս արած հայտարարությանը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ”. “Ես շատ նորմալ եմ համարում, որ վարչապետն ուզում է համագործակցել քաղաքական օպոզիցիոն ուժերի հետ, և ես գտնում եմ, որ մենք բոլորս միասնական պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ, և ես այստեղ մեծ անելիք եմ տեսնում Ազգային ժողովի կողմից, քանի ԱԺ-ն օրենսդիր մարմին է, որտեղ ներկայացված են նաև օպոզիցիոն քաղաքական ուժերը, և շատ լավ կլնի, որ մասնակցեն և իրենց առաջարկները ներկայացնեն”:

Վահե Մակարյան

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply