Հովիկ Աբրահամյանը համերաշխության կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2012 16:15

Հովիկ Աբրահամյանը համերաշխության առաջարկ է անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` ԲՀԿ-ին, առաջիկա նախագահական ընտրություններում համերաշխ ձևով համագործակցելու նպատակով:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախագահը:
“Պաշտոնական համագործակցության քննարկում չունենք, ես արդեն հայտնել եմ իմ ցանկությունը և հիմա էլ եմ ասում, որ կցանկանայի, որ ԲՀԿ-ն աջակցի Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում”,-ասաց ԱԺ նախագահը` ընգծելով, որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել:
Ինչ վերաբերում է կոալիցիոն նոր հուշագրի ձևավորման հավանականությանը, ապա այս հարցում ևս Հովիկ Աբրահամյանը ոչինչ չբացառեց. “Ես չեմ բացառում, որ ապագայում կարող է որևէ պայմանավորվածություն ձեռք բերվի: Թե’ հուշագրերի, թե’ այլ ձևաչափով, իմ նպատակն է` համերաշխ գնալ նախագահական ընտրություններին:
Աբրահամյանը անդրադարձավ նաև ընտրություններում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը գլխավորելուն` նշելով, որ հնարավոր է կրկին ինքը լինի շտաբի պետը. “Ես ունեմ բավականին մեծ փորձ այդ ուղղությամբ, և չի բացառվում, որ կրկին ես ղեկավարեմ նախընտրական շտաբը”:
ԱԺ նախագահն ասաց, որ ինքը, բացի ԲՀԿ-ից, համերաշխության և համագործակցության կոչ է անում նաև մյուս բոլոր քաղաքական ուժերին, և հավաստիացրեց, որ իրենք պատրաստ են քննարկել ցանկացած հարց և առաջարկ մյուս ուժերի կողմից, եթե համարեն, որ խելամիտ առաջարկ է և հետաքրքրում է իրենց:

Վահե Մակարյան

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply