Հելոուինին աճպարարն անցորդներին վախեցնում էր իր պոկվող գլխով (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2012 16:00

Հայտնի աճպարար Ռիչ Ֆերգյուսոնը  բոլոր սրբերի տոնի նախօրեին կալիֆոռնիական քաղաքի փողոցներում զբոսնելով վախեցնում էր անցորդներին:

Նա մոտենում էր անցորդներին, անբռնազբոս զրույց սկսում ու, իբր հանկարծ փռշտում էր` միաժամանակ փորձելով  իր գլորվող գլուխը բռնել:

Ամենաշատը  համարից տպավորվում էին աղջիկները. գոռգռում էին սարսափից կամ էլ ծիծաղից փորները բռնում:

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply