Այս շաբաթ բորսայում իրականացվել է 7,95 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2012 15:50

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

 USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,359,902 ԱՄՆ դոլար 405.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 111,657,384 ԱՄՆ դոլար 406.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 6,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք  405.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,043,613 EUR 523.59 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 12,224,665 EUR 526.92 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

 RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 670,833,908 ՌԴ ռուբլի 12.80 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 106,330,029 ՌԴ ռուբլի 12.99 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 22-28 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46.7 մլն ԱՄՆ դոլար:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply