Ասորիները աշխատում են ճանաչել տալ իրենց ցեղասպանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2012 15:48

«Hyetert»-ը, վկայակոչելով «Economist» հանդեսը գրում է, որ Թուրքիայում ասորիները ևս մեծացնում են իրենց ջանքերը 1915 թվականի դեպքերը որպես իրենց ցեղասպանություն ճանաչելու համար: Հոդվածում մասնավորապես նշվում է. «Հոգևորականները ասում էին, որ երիտթուրքերին, քրդական աշիրեթների հետ միասին հայերին համատարած կոտորելով հարստություն և գեղեցիկ կանայք են սպասվում, իսկ դրախտում նրանց տեղերը պատրաստ են: Չնայած մեկ միլիոն հայերի մահվան մասին բազմաթիվ տեղեկությունների գոյությանը, շատ քիչ բան է հայտնի նրանց հետ մահացած աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդներից մեկի` տասնյակ հազարավոր ասորիների մասին»:
Ասորական համայնքը Ստոկհոլմից մինչև Սիդնեյ միջազգային հարթակում ուժեղացնում է ասորիների մահը որպես ցեղասպանություն ճանաչելուն ուղղված լոբիստական գործունեությունը: Նույնիսկ Շվեդիան, որտեղ ասորիները մեծ թիվ են կազմում ճանաչել է այն: 1915 թվականի ողբերգության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի դեմ պայքար է սկսվում:

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply