Հայ շախմատիստուհիների մրցակիցներն ուժեղ են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 2, 2012 14:28

2012-ի շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլում  Էլինա Դանիելյանն ուժերը կչափի  Վրաստանի ներկայացուցիչ Սոֆիկո Խուխաշվիլիի,  իսկ Լիլիթ Մկրտչյանը`  Շոտլանդիան ներկայացնող վրացուհի Քեթևան Արախամիա-Գրանտի հետ:

ԱՄՆ-ի  պատիվը պաշտպանող Տաթև Աբրահամյանի մրցակիցն է  ռուսաստանցի  Ալեքսանդրա Կոստենյուկը: Կանադան ներկայացնող Նատալյա Խունդգարյանը կխաղա չինուհի Քսու Ժաոյի , իսկ ֆրանսուհի Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը` լեհուհի Մոնիկա Սոշկոյի հետ:

Այնպես որ, հայ շախմատիստուհիների մրցակիցներն ուժեղ են:

Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է նոյեմբերի 10-ին Խանտի Մանսիյսկում:

Դիտվել է 698 անգամ:
Print Friendly

Leave a Reply