Հզոր երկրաշարժ Թուրքիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | March 8, 2010 21:22

երկրաշարժ 51 մարդ զոհվել է Թուրքիայում 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի արդյունքում, որ տեղի է ունեցել մարտի 8-ին, տեղական ժամանակով ժամը 4,32-ին երկրի արեւելքում գտնվող Էլյազիգ նահանգում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են արեւելյան Թուրքիայի մի շարք բնակավայրերում՝ Թունջելի, Բինգյոլ եւ Դիարբեքիր նահանգներում:

Էլյազիգում գրանցված առաջին երկրաշարժին հաջորդել են 40-ից ավելի ստորգետնյա ցնցումներ, այդ թվում եւ՝ 5.5, 5.1 ու 5.3 մագնիտուդ հզորությամբ՝ ինչպես հաղորդում է Բոսֆորյան համալսարանի սեյսմոլոգիական օբսերվատորիայի կայքէջը:

Դիտվել է 2689 անգամ:
Print Friendly

Leave a Reply