ԱԶԿ-ում մեծանում է խնամիների թիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2012 14:04

    Քաղաքական բանավեճերի բուռն շրջանում Թուրքիայի իշխող կուսակցությունը`ԱԶԿ-ն նոր հարսանիքի է պատրաստվում: Կուսակցության նախկին փոխնախագահ և Մանիսայից պատգամավոր Հուսեյն Թանրըվերդիի տղան ամուսնանալու է Գիտական արտադրության և տեխնոլոգիաների նախարար Նիհաթ Էրգյունի աղջկա հետ: Դեկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունենալիք հարսանիքին բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի հետ միասին մասնակցելու է նաև երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքական «Akşam»–ը գրում է, որ Թանրըվերդի և Էրգյուն ընտանիքները, մի կողմից քաղաքական բանավեճերի վրա են կենտրոնանում, մյուս կողմից հարսանիքի են նախապատրաստվում:

Ավելի վաղ կուսակցության ներսում ևս երկու հարսանիք էր տեղի ունեցել ներկա և նախկին նախարարների զավակների միջև: Սա ցույց է տալիս, որ Էրդողանը կուսակցության ամրապնդման և ներքին համերաշխության համար օգտագործում է բարեկամական կապերի հաստատման պատմականորեն փորձված մեթոդը`խնամիներ դարձնելով կուսակցության երևելի անդամներին:

Դիտվել է 637 անգամ:
Print Friendly

Leave a Reply