Րաֆֆին եկավ, ասաց ու գնաց
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 2, 2012 12:05Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր եկավ լրագրողների հետ հանդիպման, իր հայտարարությունն արեց ու գնաց: Մամլո ակումբում նույնիսկ կանգնելու տեղ չկար, բազմաթիվ լրագրողների էին եկել` պատրաստ իրենց հարցերն ուղղելու “Ժառանգության” առաջնորդին, սակայն, նա այդպես էլ ոչ մի հարցի չպատասխանեց, բոլորիս մոտեցավ հատ-հատ ձեռքով բարևեց, նստեց իր տեղում, իր հայտարարությունն արեց ու շտապ դուրս եկավ սրահից:
Սակայն, կարևոր բան իր հայտարարությամբ, “Ժառանգության” առաջնորդը հասցրեց ասել. նա իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա նախագահական ընտրություններում:
“ Այսօր ես հայտարարում եմ առաջիկա նախագահական ընտրություններում իմ թեկնածությունը առաջադրելու մասին: Սա ես անում եմ որպես ՀՀ քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն և կամք, և մեղք այսօրվա իրավիճակի համար, և ուզում է մասնակցել դրա հաղթահարմանը, ապաքինմանն ու թողությանը”,-նշեց “Ժառանգության” ղեկավարը:
Րաֆֆի Հովհաննսիյանը հավաքական թեկնածության մասնակցության հրավեր է հղում Հայաստանի շարքային քաղաքացիներին, մտավորականներին, երիտասարդներին, հանրային հոսանքների ակտիվիստներին, իրավունքների պաշտպաններին և քաղաքական կուսակցություններին:
“Ես հրավեր եմ հղում բոլոր հայերին և հայաստանցիներին, ովքեր հավատում են, որ մեր երկիրը մեկի կուսակցության սեփականությունը չէ, , որ Հայաստանի նախագահն իր սեփական օրինակով, ընտանիքով, շրջապատով, գործընկերներով պետք է կրի օրենքի ողջ ուժը, խստությունը և պատասխանատվությունը: ”,-ասաց նախագահի ապագա թեկնածուն և դուրս եկավ սրահից` խոստանալով լրագրողների հարցերին պատասխանել երկուշաբթի օրը նույն ժամին նույն ակումբում:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
