Թուրքիայի 8-րդ նախագահին թունավորել են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 2, 2012 12:55
Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած արտաշիրիման ժամանակ վերցված հյուսվածքային նմուշի հետազոտման արդյունքում պարզվել է, որ նրան թունավորել են: Այդ մասին է հաղորդում թուրքական «Zaman»-ը`վկայակոչելով «Bugün» թերթը:
Փորձաքննությունը պարզել է, որ թունավորման համար օգտագործվել է ուժեղ ազդեցություն ունեցող թույն`ստրիխնին, ինչն էլ հանգեցրել է Օզալի կենսական ֆունկցիաների խաթարմանը և շնչուղիների կաթվածին:
Հանգուցյալ նախագահի որդին`Ահմեդ Օզալը ասել է. «Տարիներ շարունակ համառորեն ասում էինք, որ հորս թունավորել են: Սակայն շատ լավ գիտեինք նաև, թե ովքեր են ջանում, որպեսզի այս հարցի շուրջ ուսումնասիրություն չկատարվի: 18 տարի պայքարեցի, որպեսզի ճշմարտությունը ի հայտ գա: Ի վերջո մեղավորները կբացահայտվեն»:






Facebook
Tweet This
Email This Post
