Ավտովթար Գյումրի-Մարմարաշեն ճանապարհին, երեք մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 2, 2012 13:06
Նոյեմբերի 2-ին, ժամը 09.41-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են “Գազ-3110” մակնիշի 11 ՕՍ 203 և “Մերսեդես” մակնիշի 26 ԼՍ 394 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1966 թ. ծնված Մանվել Ալեքսանյանը և “Գազ-3110” մակնիշի ավտոմեքենայի ուղեվոր՝ 1997 թ. ծնված Սերյոժա Տուբարյանը տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Փրկարարները “Գազ-3110” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1966 թ. ծնված Արմեն Սարգսյանին, ով տեղափոխվել է գյումրի քաղաքի բկ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:






Facebook
Tweet This
Email This Post
