Անջրպետը կես միավոր է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 2, 2012 12:25
Սանկտ Պետերբուրգում անցկացվող շախմատի Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի 6-րդ տուրում հաղթանակներ տարան Վլադիմիր Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Նրանք առավելության հասան համապատասխանաբար Կիրիլ Ստուպակի և Միխայիլ Անտիպովի նկատմամբ: Մեր երկու գրոսմաստերները վաստակել են հինգ միավոր և կես միավոր են զիջում առաջատարներին: Ավետիք Գրիգորյանը և Զավեն Անդրիասյանն ունեն 4,5-ական միավոր և 11-44-րդ տեղերը բաժանողների խմբում են:






Facebook
Tweet This
Email This Post
