«Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալները դիմել են Պաշտպանին

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 2, 2012 12:20

«Սևան» քրեակատարողական հիմնարկի երկու դատապարտյալներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:

Դիմումում դատապարտյալները հայտնել են, որ 2011թ.-ին Ազգային ժողովի կողմից ընդունված համաներում հայտարարելու մասին որոշումը իրենց վրա չի տարածվել, մինչդեռ իրենց նկատմամբ նշանակված պատժի տեսակը և չափը համապատասխանել է օրենսդիր մարմնի կողմից ընդունված համաներման ակտի պահանջներին:

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ դատապարտյալների խնդրի կապակցությամբ Պաշտպանը պատրաստվում է պարզաբանումներ ստանալ Արդարադատության նախարարից:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply