Օբաման և Ռոմնին ստիպել են աղջկան լաց լինել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2012 12:23

ԱՄՆ նախագահական ընտրություններին մի քանի օր է մնացել: Որոշ մարդիկ հույսով սպասում են, իսկ  որոշներն էլ արդեն լսել չեն ուզում այդ մասին: Կոլորադոյից չորսամյա  Աբիգեյլ Էվանսը, միայն ընտրությունների մասին հիշեցումից, լաց է լինում:

Տեղական լրագրողները փոքրիկի հետ հարցազրույց են ունեցել:

– Ես հոգնել եմ  Բարաք Օբամայից և Միթ  Ռոմնիից:

– Դրա համա՞ր ես լաց լինում:

– Այո:

– Օ, շուտով ամեն ինչ կվերջանա, Աբի, ընտրությունները կվերջանան: Լա՞վ:

– Այո:

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply