«Դիլիջան» ազգային պարկից ծառեր են հատվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 2, 2012 11:27

Նոյեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները   «Դիլիջան» ազգային պարկի 7-րդ պահաբաժնի «Քսնաջուր» կոչվող անտառամասում հայտնաբերել են  1987 թ. ծնված Արման Ա.-ի կողմից բենզասղոցով ապօրինի հատված 1 հատ հաճարենի և 6 հատ  բոխի:
Ապօրինի հատված ծառերը արձանագրվել և հանձնվել են  պարկի աշխատակիցներին, իսկ բենզասղոցն առգրավված է:
Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:


Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply