Ճանապարհատրանսպորտային պատահար Շիրակի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 2, 2012 11:41

Նոյեմբերի 2-ին, ժամը 09.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են “ԳԱԶ-3110” մակնիշի 11 ՕՍ 203 և “Մերսեդես” մակնիշի 26 ԼՍ 394 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1966 թ. ծնված Մանվել Ալեքսանյանը եվ “ԳԱԶ-3110” մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1997 թ. ծնված Սերյոժա Տուբարյանը տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Փրկարարները “գազ-3110” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1966 թ. ծնված Արմեն Սարգսյանին, ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply