Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը նոր դատավոր ունի

Պաշտոնական, Օրվա լուր | | November 2, 2012 10:58

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նորա Կարապետյանին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը` որոշում եմ.

Նորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply