Վարկ վերցնելու պատրվակով մեկ մլն դրամ էին հափշտակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 2, 2012 10:53

Նոյեմբերի 1-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  և  Մասիսի բաժնի ծառայողները,   խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Գագիկ Հ.-ին և 1971 թ. ծնված Լուսինե Խ.-ին:
Պարզվել է, որ նրանք 2010 թ. նոյեմբերի 10-ին և դեկտեմբերին, վարկ ձևակերպելու պատրվակով, 1969 թ. ծնված Նվեր Ս.-ից խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով վերցրել են 980.000 դրամ և տիրացել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 571 անգամ:
Print Friendly

Leave a Reply