Վրաստանի փախած նախարարը հայտնվել է ԱՄՆ-ում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2012 10:25

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը հայտնվել է Rustavi2-ի եթերում ու բացատրել է իր փախուստի դրդապատճառները:  Հարցազրույցում Շաշկինը հայտարարել է, որ մեղավոր չէ  զինվորական վարչության միջոցները մսխելու մեջ, իսկ որոշել է մեկնել, քանի որ նրա և նրա 8-ամյա դստեր վրա են հարձակվել ցուցարարներն ու փորձել հաշվեհարդար տեսնել:

“ Եթե թիկնապահներ չլինեին, ապա ամեն ինչ վատ ավարտ կունենար: Ես մազոխիստ չեմ ու մտադիր չեմ դիմանալ ու նման դեպքերից հաճույք ստանալ, դրա համար էլ, որպես ազատ մարդ, որոշեցի մեկնել Վրաստանից”,-ասել է նա:

Ֆեյսբուքյան էջում Շաշկինը հայտարարել է, որ հարգում է վրաց ժողովրդի  հոտեմբերի 1-ին կատարած ընտրությունը, սակայն, միևնույն ժամանակ իր հայացքները բացարձակ տարբեր են նոր իշխանությունների արժեքներից:

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply