Որտե՞ղ են գերությունից ազատված ադրբեջանցի բանտարկյալները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2012 8:49

Այն, թե Ադրբեջանը ինչպես է վարվում գերությունից վերադարձած զինծառայողների հանդեպ, վաղուց հայտնի է։ Վերջին 6,5 տարիների ցուցանիշն ակնհայտորեն ցույց է տալիս, որ գերված զինծառայողները գնալով ավելի շատ են ենթարկվում երկարաժամկետ ազատազրկության։ Այսպես՝ 1988 թ.-ի ծնված Վուսալ Գարաջաեւվը դատապարտվել է 11, 1976 թ.-ին ծնված Էլդանիզ Նուրիեւը՝ 12, 1988 թ.-ին ծնված Յաղուբ Մուխթարովը՝ 4, 1989 թ.-ին ծնված Վուսալ Էյբաթովը՝ 11, 1989 թ.-ին ծնված Ռաֆիգ Հասանովը՝ 13 տարվա ազատազրկման։

Այդ դժբախտների նկատմամբ կիրառվել է փակ դատավարություն, ու միակն ինչ հայտնի է՝ դա նրանց վերագրված բազմաթիվ մեղադրանքներն են՝ սկսած զինվորական գաղտնիքների հրապարակումից, մինչեւ հայրենիքի դավաճանություն։ Թե ինչ է կատարվում դատապարտված գերյալների հետ, դա միայն Աստծուն ու հարեւան երկրի վարչակարգին է հայտնի։ Իսկ լրատվամիջոցներն այդ մասին ոչինչ չեն հայտնում։

Ադրբեջանի իշխանություններն, որ տարբեր մակարդակի հանդիպումներում վստահեցնում են, որ գերիների հանդեպ նման վերաբերմունքն անթույլատրելի է, որոշել են ընտրել նոր մարտավարություն։ Այժմ դատական գործերի մասին ընդհանրապես հիշատակություն չկա։ Այսպես 2011 թ.-ի մարտին հայրենիքին էր վերադարձվել 1990 թ.-ին ծնված Անար Հաջիեւը։ Սակայն ադրբեջանական լրատվամիջոցներին չհաջողվեց որեւէ տեղեկություն գտնել նրա հետագա ճակատագրի մասին։

2001թ-ից Հայաստանն ու Արցախը ադրբեջանական կողմին հանձնել են 33 ռազմագերի, իսկ Ադրբեջանը Հայաստանին՝ 38։ Ներկայումս հայկական կողմի մոտ է գտնվում զինծառայող Ֆիրուզ Ֆարաջեւը։ Երիտասարդը հուլիսի 26-ին սահմանի հյուսիս- արեւելյան հատվածում անցել է շփման գիծն ու հանձնվել։ Իսկ ադրբեջանական կողմում է գտնվում Եղիշե Գեւորգյանը, ով մեղադրվում է սպանության մեջ ու իր ընտանիքի չորս անդամների հետ թաքնվում է հակառակորդի մոտ։

 News.am
Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply