Կնոջ հետ վիճած ուկրաինացին գիշերն անց է կացրել ուրիշի դագաղի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2012 8:36

33-ամյա ժիտոմիրցին  կնոջ հետ վիճաբանությունից հետո մտել է թաղման բյուրո և քնել այնտեղ:

Վեճից հետո նա դուրս էր եկել փողոց, երկար թափառելուց հոգնած, փորձել էր տաքանալ օղի խմելով, սակայն, միևնույն է, մրսել էր, իսկ կնոջ մոտ վերադառնալ չէր կամենում: Այնժամ նա մտավ թաղման բյուրո, որն իրենց բազմահարկի առաջին հարկում էր տեղակայված: Տղամարդը կոտրեց ապակին ու մտավ ներս: Պառկեց առաջին պատահած դագաղի մեջ, որը վաճառքի էր պատրաստ և նույնիսկ ծածկվեց կափարիչով, որպեսզի շուտ տաքանա:

Ապակիների փշրվելու ձայնից հարևանները  միլիցիա զանգահարեցին, որոնք էլ զննեցին  տարածքը ու ոչ մի արտառոց բան չտեսան: Սակայն  “անսպասելի բացվեց դագաղներից մեկի կափարիչը ու այնտեղից հարբած ու քնաթաթախ մի տղամարդ դուրս եկավ”,պատմել է միլիցիայի աշխատակիցը: Նրան տարել են բաժին: Ամենայն հավանականությամբ,  տղամարդուն չեն պատժի, սակայն նա կփոխհատուցի վնասը  կոտրած ապակու համար:

Հայտնում են նաև, որ երիտասարդը հաշտվել է կնոջ հետ:

Դիտվել է 1565 անգամ:
Print Friendly

Leave a Reply