Կանայք քիչ էին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 8, 2010 12:03

Մարտի 7-ին`Կանանց միջազգային օրվա նախօրյակին, Երևանի «Դինամո» մարզասրահում կայացած Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գավաթի խաղարկության մրցաշարում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները քիչ էին: 97 մասնակիցների թվում նրանք 13-ն էին:Այսուհանդերձ, առաջընթաց կա: Նախորդ տարի այս ստուգատեսում հանդես էր եկել ընդամենը 8 մարզուհի: Ձյուդոյիստուհիներից հաղթողներ դարձան` Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Ռուզան Խաչատրյանը (52 կգ), Անուշ Հակոբյանը (57 կգ), Անի Իլյիչյանը (+57): Ձյուդոյիստների պայքարում ուժեղագույն ճանաչվեցին Հովհաննես Դավթյանը (60 կգ), Տիգրան Վարոսյանը (66 կգ), Ռոբերտ Վարդանյանը (73 կգ), Հայկ Համբարձումյանը (81 կգ), Արմեն Իսպիրյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ), Արտակ Աբրահամյանը (+100):

Դիտվել է 1340 անգամ:
Print Friendly

Leave a Reply