Բլումբերգը որոշել է անցնել Օբամայի կողմը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 2, 2012 8:22
Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է, որ կսատարի Օբամային:
Մայքլ Բլումբերգը համարվում է անկախ քաղաքական գործիչ: Մինչ օրս նա քննադատական վերաբերմունք ուներ ինչպես Օբամայի, այնպես էլ նրա մրցակից Ռոմնիի հանդեպ: Նրա դիրքորոշման մեջ փոփոխություն եղավ Օբամայի քաղաքականության առիթով, ով, նրա կարծիքով, մյուսներից լավ է պայքարում “Սենդիի” նման փոթորիկների առաջացմանը նպաստող գլոբալ տաքացման դեմ:
Հայտնի է, որ ավերիչ փոթորկի հետևանքով ԱՄՆ-ում 90 մարդ է զոհվել:






Facebook
Tweet This
Email This Post
