Զինծառայողներով մեքենան գլորվել է ձորը, չորս մարդ մահացել է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 2, 2012 8:19

Նոյեմբերի 1-ին, ժամը 21.59-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճար ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ՀՀ զինված ուժերին պատկանող բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեվեկելի մասից եվ գլորվել ձորը. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և  մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով բեռնատարի վարորդը և երկու զինծառայող տեղում զոհվել են, իսկ 16 զինծառայողներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ: Հոսպիտալացման ճանապարհին ևս մեկ զինծառայող մահացել է: Ժամը 08.30-ին տուժածներից 6-ը տեղափոխվել են Երևան:

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply