Անգլիայում երեխաներին կոկաինով փաթեթներ են տվել հելոուինյան նվերի փոխարեն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 2, 2012 8:13
Մեծ Բրիտանիայում երիտասարդ տղամարդը մեղադրվեց թմրանյութ տարածելու մեջ այն բանից հետո, երբ Հելոուինի գիշերը նվերի ետևից իր տուն եկած երեխաներին կոկաինի փաթեթներ էր բաժանել:
Մանչեսթրից ոչ հեռու, Ռոյթոն քաղաքում, ավանդական տոնի ժամանակ քաղցրավենիքի փոխարեն երեխաները կոկաինով փաթեթներ ստացան: Ծնողներն այդ “նվերները” ոստիկանություն տարան, որից հետո ձերբակալվեց 23-ամյա Դոնալդ Գրինը: Թե ինչն էր երիտասարդին դրդել նման քայլի գնալ` չի ճշտվում: Դատը տեղի կունենա այսօր:






Facebook
Tweet This
Email This Post
