Մասաչուսեթսի ափերի մոտ “հելոուինյան “ ծովախեցգետին են որսացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 2, 2012 8:04
Մասաչուսեթսի ափերի մոտ հազվագյուտ գունավորմամբ ծովախեցգետին են որսացել, որի իրանի երկայնքով ասես գիծ քաշած լինի. մի կողմը նարնջագույն է, իսկ մյուսը` սև: Հետաքրքրականն այն է, որ Հելոուինի(հոկտեմբերի 31) տոնի հիմնական երանգները հենց նարնջագույնն ու սևն են: Հիմա ծովախեցգետինը դարձել է Նոր Անգլիայի Ակվարիումի բնակիչ:
Էգ խեցգետնին որսացել են Բոստոնից ոչ հեռու, մի քանի օր առաջ:
Մասնագետներն ասում են, որ 2 գույնն էլ ծովախեցգետինների մեջ հանդիպող գույներ են, սակայն, ծովաբնակները լինում են կամ լրիվ նարնջագույն, կամ էլ ամբողջությամբ սև, իսկ նման համադրություն հանդիպում է 50 մլն-ից մեկի մոտ:
Նրան անվանել են “Պինչի”, իր ցեղակից” Սիմփսոնների” մուլտհերոսի պատվին:






Facebook
Tweet This
Email This Post
