Իտալական ոճի ցուցադրություն Երևան հյուրանոցում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 17, 2009 18:55

modaԵրևան հյուրանոցի «Ձմեռային այգում» շարունակվում է «Իտալական ոճ» ցուցահանդեսը, որի բացման պաշտոնական արարողությունը տեղի էր ունեցել մայիսի 29-ին` դեսպան Մասսիմո Լավեցցոյի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և «Սարտիրանա Արտ» հիմնադրամի նախագահ պարոն Ֆորնիի ներկայությամբ:

Ցուցահանդեսին ներկայացված են հագուստի, կահույքագործության, ձեռագործության ոլորտներում դիզայնի և նորաձևության հայտնի դեմքերի աշխատանքներ:

Ինչպես նշված է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, ցուցահանդեսի նպատակն է խորացնել երկու երկրների միջև միջմշակութային կապերը և հայ հանրությանը ներկայացնել իտալական ոճի յուրօրինակությունը, որը հնարավորություն է տվել իտալական արտադրության ոլորտին հասնել համաշխարհային ճանաչման ու հաջողությունների:

Ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել հագուստի նորաձևության այնպիսի նշանավոր դեմքերի աշխատանքներ, ինչպիսիք են Roberto Cappucci-ն, Valentino-ն, Giorgio Armani-ն, Gianni Versace-ն և այլք:

Բացի հագուստի ցուցադրությունից, ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալ նաև իտալական ոճի կահույքի, տան ներքին հարդարանքի համար նախատեսված պարագաների, ձեռագործ ծածկոցների մի ողջ տեսականու հետ:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 21-ը:


moda

modamoda

moda

modamoda

Դիտվել է 1659 անգամ:
Print Friendly

Leave a Reply